Ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտը: 1979թ. վերապատրաստվել է Մոսկվայում: Հնչյունավորել է «Շրթներկ համար 4» (1964թ.), «Պրելյուդ» (1968թ.), «Մորգանի խնամին» (1970թ.) և այլ ֆիլմեր: Որպես ռեժիսոր նկարահանել է «Հասմիկ» (1978թ.), «Արուս Ասրյան» (1979թ.), «Բարձր սարեր» (1980թ.) և այլ ֆիլմեր: Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: Մահացել է Երևանում: