Zark Foundation

Ֆրունզե Ելանյան

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

22 փետրվար, 1928 - 2 փետրվար, 2007

Ծնվել է Երևանում: 1944թ. ավարտել է Եբևանի պարարվեստի ուսումնարանը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, 1949-68թթ եղել է մենապարող։ 1970թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի պարուսույցների դասընթացը։ 1967-85թթ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասախոս, 1971թ.՝ Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի ազգային թատրոնի պարուսույց։ 1978-85թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (2002թ-ից՝ պրոֆեսոր)։ Դերապարերից են՝ Զիգֆրիդ (Պ.Չայկովսկու «Կարապի լիճը»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ներսո, Արմեն (Ա.Խաչատրյանի «Գայանե»), Դավիթ («Խանդութ», ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության), Ռուբեն (Գ.Եղիազարյանի «Սևան»), Բազիլ (Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ»), Արամե (Է.Հովհաննիսյանի «Մարմար») և այլն։ 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1971թ.՝ Սլովակիայի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: