Հանրագիտարան

Ազատ Թորոսյան

Քանդակագործ, գրաֆիկ

Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1963-64թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1969թ.՝ Լենինգրադի Վ․Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում: 1969թ. աշխատանքի բերումով ժամանել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաք, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ 1972թ-ից եղել է Բելառուսի նկարիչների միության անդամ: 1970թ-ից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների: Ստեղծագործել է մոնումենտալ, ճարտարապետադեկորատիվ և հաստոցային պլաստիկայի բնագավառում՝ ստեղծելով հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ, ռելիեֆներ, մանրաչափ պլաստիկա, գրաֆիկա: Հիմնական ստեղծագործություններից են՝ Լիոզնոյի շրջանի Օսիպենկի գյուղի մոտ գտնվող Խորհրդային Միության հերոս Լեոնիդ Տիխմյանովի անվան բարձունքում գտնվող հուշարձանը (1970-73թթ, ճարտարապետ Զ.Օզերովայի հետ համատեղ), «Բժշկություն» դեկորատիվ-գեղարվեստական կոմպոզիցիան Նավապոլացկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1975թ., համահեղինակ՝ Բ.Կուզմիչով), «Տիեզերք» դեկորատիվ ռելիեֆը Նավապոլացկի «Կոսմոս» կինոթատրոնի ճակատին (1975-77թթ), «Հին Վիտեբսկ» դեկորատիվ ռելիեֆը Վիտեբսկի «Վիտեբսկ» հյուրանոցի վրա (1975-77թթ), «Մուսա» քանդակը Վիտեբսկի «Մաստացտվա» գործարանի առջև՝ «Պրավդա» թերթի փողոցում (1975-77թթ), «Բժշկություն» կոմպոզիցիան Վիտեբսկի պոլիկլինիկայի շենքի ճակատին (1979թ.), քանդակագործական երկու խմբերը Վիտեբսկի Հաղթանակի հրապարակում (1979-85թթ), Խորհրդային Միության հերոսների բրոնզե կիսանդրիների շարքը Բեշենկովիչի գյուղի թանգարանի համար (1980-ական թթ), շատրվաններով «Երեք գետերի՝ Վիտբայի, Լուչոսայի, Դվինայի միախառնումը» քանդակագործական կոմպոզիցիան Վիտեբսկի Լենինի փողոցում (1985-91թթ), Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Բլոխինի հուշատախտակը և բարձրաքանդակը Վիտեբսկի համանուն կամրջի վրա (1992-95թթ), Հայտնի կոմպոզիտորների 15 քանդակային դիմանկարները Վիտեբսկի երաժշտական ուսումնարանում (1994-97թթ), «Լիրա» քանդակը Լիոզնո գյուղի երաժշտական դպրոցի մոտ (1994-97թթ), «Մայրություն» քանդակները Վիտեբսկի բժշկական համալսարանի նախասրահում (2000-01թթ), «Բժշկության Հիգեա աստվածուհի» շատրվանը Վիտեբսկի բժշկական համալսարանի մոտ (2006թ.), Վիտեբսկի շրջանի Կոպտի գյուղի հուշահամալիրում Հայրենական մեծ պատերազմում զոհված թաթարստանցի զինվորների հիշատակը հավերժացնող հուշանշանը (2009թ.), Վիտեբսկի շրջանի Բաբինիչի գյուղում 825-րդ գումարտակի անհայտ զինվորի հուշասյունը (2009թ.), Նովոլուկոմլ քաղաքում ինտերնացիոնալիստ զինվորների հուշանշանը (2009թ.), Մարկ Շագալի կիսանդրին Լիոզնոյում, Ծառայությունը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող նշանը Վիտեբսկի Ֆրունզեի պողոտայում գտնվող մարզային գործկոմի ներքին գործերի վարչության շենքի մոտ, Խորհրդային Միության հերոսներ Լ.Դովատորի, Պ.Ռոմանովի, Կ.Աբազովսկու, Մ.Տկաչենկոյի, Ի.Ստրոչկոյի, Մ.Վիսոգորեցի կիսանդրիները, «Հանդիպում» քանդակային կոմպոզիցիան Վիտեբսկի երկաթուղային կայարանի առաջին կառամատույցում (Ալեքսանդր Գվոզդիկովի հետ համատեղ) և այլն: Մահացել է Վիտեբսկում: