Zark Foundation

Ազատ Շերենց

Ազատ Շերենց

Դերասան

5 ապրիլ, 1913 - 25 դեկտեմբեր, 1993

Ծնվել է Թիֆլիսում: Մանկությունն անց է կացրել Լենինականի (այժմ` Գյումրի) և Ստեփանավանի որբանոցներում: Աշխատել է որպես ցրիչ: Դերասանական գործունեությունն սկսել է 1931թ-ից: Մինչև 1934թ. խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում: 1934-37թթ սովորել է Մոսկվայի Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն-ստուդիայում: 1937-68թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռոզենկրանց) և այլն: 1968թ-ից բազմաթիվ դերեր է կերտել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է առանձնացնել` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հայրիկ» (1972թ.), «Տղամարդիկ» (1973թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Քոչարի» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: