Zark Foundation

Ալեքսանդր Չաուշյան

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

5 հուլիս, 1917 - 7 փետրվար, 1991

Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: 1937-41թթ սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում: 1942թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1949թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1984թ-ից` պրոֆեսոր) և Երևանի Պ.Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցում: Եղել է ժամանակի հայտնի դաշնամուրային եռյակի թավջութակահարը: Հետպատերազմյան տարիներին մասնակցել է կամերային-անսամբլային ավանդույթի ձևավորմանը: Հանդես է եկել մենահամերգներով: 1968թ. և 1985թ. հեղինակել է «Թավջութակի ձեռնարկ» ստեղծագործությունը: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի, 1983թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: