Zark Foundation

Ալեքսան Բաբայան

Ալեքսան Բաբայան

Քանդակագործ

Ալեքսան Բաբունց
Ծնվել է 1964թ. հունիսի 11-ին, Հայաստանի Այգեձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1983թ. ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան արվեստի պետական քոլեջը, 1995թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն բաժինը։ 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1998թ-ից Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական և միջազգային սիմպոզիումների ու ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Նովոռոսիյսկում, Փարիզում և այլուր։ Ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանի թանգարաններում, մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում։ Աշխատանքներից են՝ «Երկրպագություն» (1992թ.), «Խորհրդավոր ընթրիք» (2001թ.), «Վերադարձ» (2002թ.), «Ջիվան Գասպարյանի արձան» (2004թ.), Ղարաբաղյան ազատամարտի զոհերի հուշարձան Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում (2004թ.), «Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին» (2008թ.), «Մուտք Ախթալա» (2007թ.), «Նշանդրեք» (2009թ., Ստեփանակերտ), «Մարուսյա Սաղումյանի հուշարձանը» (2011թ., Բերդ), «Գանձասարի առյուծները» (2010-11թթ, Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի մուտքի մոտ), «Արծիվ մահապարտը» (2012թ., ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ) և այլն: Հեղինակել է նաև ՀՀ Բերդ քաղաքի թանգարանում գտնվող «Անլռելի Զանգակատուն» (1987-88թթ, փայտ), Նովոռոսիյսկի քաղաքային թանգարանում գտնվող Ադմիրալ Սերեբրյակովի կիսանդրին (1998թ.), Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գտնվող «Երկրպագություն», Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին նվիրված փայտե խաչքար (1986թ., կաղնի) աշխատանքները: