Zark Foundation

Ալեքսեյ Դանդուրյան

Ալեքսեյ Դանդուրյան

Բեմանկարիչ

26 հունիս, 1905 -

Ալեքսանդր Դանդուրյան
Ծնվել է Թիֆլիսում: 1925թ-ից Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) զբաղվել է գործվածքեղենի և հախճապակու նկարազարդումով։ 1932թ. հրավիրվել է Երևան որպես թատերական նկարիչ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Գլխավոր գործերից են՝ Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (1935թ.), Վերդիի «Տրավիատա» (1936թ.), Պուչչինիի «Բոհեմա» (1936թ., բոլորն էլ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում), Ա.Այվազյանի «Քաջ Նազար» (1948թ., ըստ Դ.Դեմիրճյանի, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) ներկայացումների, «Անահիտ» (1947թ., Սարգիս Սաֆարյանի ն Յու.Շվեցի հետ) կինոնկարի ձևավորումները։ 1965-68թթ եղել է Մոսկվայի «Բալետ սառույցի վրա» պետական անսամբլի գլխավոր նկարիչը: