Zark Foundation

Ալիսիա Թերզյան

Ալիսիա Թերզյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1934թ. հուլիսի 1-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում: 1954թ. ավարտել է Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրի, 1958թ.` ստեղծագործության բաժինները: Վենետիկի Սբ. Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան հոգևոր երգարվեստը: Եղել է «Gruppo Eոcսeոtros» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիր-ղեկավարը: Գրել է սիմֆոնիա, ջութակի և նվագախմբի կոնցերտ, «Ատմոսֆերներ» դաշնամուրի զուգանվագ, կամերային անսամբլային գործեր, մոտետներ ձայնի և դաշնամուրի համար և այլն: 1972թ-ից բազմիցս հանդես է եկել Երևանում: Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Արգենտինայի կոմպոզիտորների միության քարտուղարը, Հարավային Ամերիկայի ժամանակակից երաժշտության ընկերության նախագահը, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հայ երաժշտական գործադրություն ընկերության հիմնադիրը: 1970թ. պարգևատրվել է Արգենտինայի կոմպոզիտորների միության մրցանակով, 1983թ.` Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակով, 1992թ.`Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալով, 1995թ.` Միջազգային երաժշտական խորհրդի «Մոցարտ» շքանշանով և այլ պատվավոր մրցանակներով: