Zark Foundation

Ալլա Թումանյան

Ալլա Թումանյան

Դերասանուհի

Ալտոլինա Թումանյան
Ծնվել է 1950թ. մարտի 17-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանի արվեստանոցը: 1971-90թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1990-91թթ` «Մետրո» թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է մի շարք դերեր: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» (Ռոքսանա), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Մագդա), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Լենչկա), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Վերջինիա), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Գրաֆինիա), Պ.Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա) և այլն: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Տղամարդիկ» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Քաոս» (1973թ.), «Մխիթար Սպարապետ» (1978թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Խնձորի այգի» (1985թ.), «Օդապարուկի օրը» (1986թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Դեղատան խաչմերուկում» (1987թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ալիսիա» (2002թ.), «Արամ, Արամ» (2013թ.), «Թանջերին» (2013թ.), «Հարսնացուն Լաս Վեգասից» (2014թ.) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում` «Կյանքի գինը» (2008թ.), «Էմիգրանտներ» (2009թ.), «Լոս» (2010թ.), «Մեղավորները» (2011թ.), «Ամերիկյան պատմություն» (2012թ.), «Մաեստրո» (2012թ.), «Կտակով թագուհին» (2014թ.), «Վտանգավոր խաղեր» (2015թ.) և այլն: 1983թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Բնակվում է Լոս Անջելես քաղաքում: