Հանրագիտարան

ԱՅՍԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. հունվարի 5-ին, Հայաստանի Գեղարոտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1970թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1977թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ Նրա կտավները Հայաստանում ապրող մարդկանց, նրանց սովորույթների ու ավանդույթների, եղանակի ու բնության հակադրությունների մասին են։ 1980թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում, Ռիգայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հալեպում, Դամասկոսում (1994թ.), Երևանում (1997թ.): 1995թ. Հայոց ցեղասպանության 80-ամյակին և Հայաստանի անկախությանը նվիրված ցուցահանդեսներ է ունեցել: 1998թ. մասնակցել է ցուցահանդեսի Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, 1999թ., 2001թ., 2002թ.՝ Երևանում, 2000թ,՝ Թեհրանում: 2003թ. ստեղծագործական ուղևորություն է ունեցել Բեյրութ: