Zark Foundation

Անահիտ Բադալյան

Անահիտ Բադալյան

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1968թ. հունիսի 26-ին, Երևանում: Պարող Հրաչ Բադալյանի կինն է: 1977-86թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ ստանալով բալետի արտիստի որակավորում: 1986-87թթ աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարուհի: 1987-2003թթ աշխատել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես հիմնադիր, մենապարուհի և փորձավար: 1994-2003թթ-ին եղել է անսամբլին կից մանկապատանեկան ստուդիայի հիմնադիրը, նախաձեռնողը, դասատուն և փորձավարը: 1995-99թթ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դասական պարի դասախոս: 2014թ. մասնակցել է Շվեդիայի փորձագետների կողմից կազմակերպած «Արվեստի կառավարում և մարքեթինգ» թեմաներով դասընթացին: 2016-18թթ ղեկավարել է Ավստրալիայի Սիդնեյի Համազգայինի «Արարատ» միության «Նաիրի» պարախումբը, որպես գեղարվեստական ղեկավար: 2016թ. մասնակցել է Միջանձնային և գործարար հաղորդակցման և մարքեթինգային հմտություններ երիտասարդ արվեստագետների և արտիստների համար կազմակերպած դասընթացներին: 2003-16թթ հանդիսացել է «Բարեկամություն» անսամբլի դասական պարի դասատուն, փորձավարը, գեղարվեստական մասով խորհրդատուն և կազմակերպիչը: 2016թ. ստացել է անգլերեն լեզվի հիմնական մակարդակի ավարտական հավաստագրին TAFL (Ավստրալիա): 2018թ-ից «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային Կենտրոն ՀԿ-ի փորձագետն է, մշակութային ծրագրերի համակարգողը: Հյուրախաղերով եղել է ավելի քան 20 երկրներում: Եղել է պրոֆեսիոնալ ժյուրիի պատվավոր անդամ տարբեր մշակութային ծրագրերում և միջոցառումներում, ինչպիսիք են՝ «Պարիր, թե կարող ես», «Բազե», «Նոր շունչ» փառատոն, «Արվեստը հանուն խաղաղության» կոնֆերանս, «Պարում ենք Նոյի երկրում» պարի միջազգային փառատոն, «Երգենք և պարենք հանուն խաղաղության» փառատոն: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, բազմաթիվ պատվոգրերով: 2023թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես դասական պարի փորձավար: