Zark Foundation

Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1990թ. ապրիլի 28-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցը: 2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2007թ-ից աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի: 2010թ. «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթի ժամանակ լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի: Հիմնականում կերտել է դրամատիկ դերեր, իսկ հեռուստասերիալներում՝ կատակերգական: Խաղացած ներկայացումներից են՝ Հ.Թումանյանի «Անուշ» (Անուշ), «Սասունցի Դավիթ» (Առյուծ Մհերի կին), «Մոխրոտիկը» (Փերի), «Գեղեցկուհին և հրեշը» (Բելլա), Մոլիերի «Ազնվամոլ քաղքենին» (Լյուսիլ), Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Մարգարիտ) և այլն: Նկարահանվել է «Անցյալի ստվերներ», «Գերդաստան», «Բանակում», «Քաղաքում», «Խոպանի տեսություն» հեռուստասերիալներում, «Վիտամին» ակումբի հումորային հոլովակներում: «Շանթ» հեռուստաընկերությամբ վարում է «Առավոտը շանթում» ծրագրը: