Zark Foundation

Անահիտ Ղուկասյան

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Ծնվել է 1946թ. հունվարի 29-ին, Երևանում: Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Կիմ Արզումանյանիարվեստանոցը: 1969-70թթ աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում: 1971թ-ից որպես դերասանուհի հանդես է գալիս Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Թատրոնում և կինոյում կերտել է մի շարք դերեր: Խաղացել է Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» (Կեսարիա), «Մոխրոտ» (Խորթ մայր), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Գնեք թույն» (1997թ.) և այլ ֆիլմերում, «Մեր գյուղը» հեռուստաֆիլմում (2013թ.): 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: