Հանրագիտարան

ԱՆԱՀԻՏ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ-ԴԵՄՈՊՈՒԼՈՍ

Լեզվաբան, հայագետ

Ծնվել է 1962թ. ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1984թ. ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը, 1987թ.՝ Սորբոնի համալսարանը։ 1991թ-ից Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է արևելահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատմանը, հայերենի բարբառների համադրմանը, արևելահայերենը որպես սփյուռքի լեզու ճանաչելու հարցերով: Հրատարակվել են նրա «Վաղակատարը և հարակատարը արևմտահայերենում» («Հայագիտության V միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», անգլերեն, 1996թ.), «Վերլուծական ժխտականը և վաղակատարն արևմտահայերենում» (ֆրանսերեն), 1999թ., «Լեզվական քաղաքականությունը Հայաստանում` Խորհրդային Միությունից մինչև անկախ Հայաստան» («Լեզու և պետություն», ֆրանսերեն, 1998թ.) աշխատությունները։ 1999թ. Փարիզում կազմակերպել է Հայագիտության 6-րդ միջազգային գիտաժողովը։ 1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (պրոֆեսոր)։ Փարիզի լեզվաբանների միության նախագահն է, 2011թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ 2014թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի: