Հանրագիտարան

ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ

Մատենագիր, դավանաբան

Եղել է Հաղպատ-Սանահնի միաբանության անդամ, աշակերտել Դիոսկորոս Սանահնեցուն։ Նրա երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբան-դավանաբանական մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ։ «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» հակաճառական-դավանաբան. աշխատությունը հեղինակը շարադրել է Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի օրոք։ Դավանական ամենազանազան խնդիրներին նվիրված այս երկը բաղկացած է 14 ճառից, որոնց խորագրերն արտացոլում են դրանց բովանդակությունը («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն Մեծի Հինգշաբթին», «Առ ապականացու ասողան է զմարմինն Տեառն», «Վասն պատկերապաշտից», «Վասն բաժանմանն Վրաց» և այլն)։ Երկը աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտական նշանակություն։ Արժեքավոր են հատկապես հեղւնակի «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջական բնագրերը մեզ չեն հասել։ Պետրոս Ա Գետադարձի պատվերով 1055թ. նա շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորքետասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), որտեղ հեղինակն օգտվել է Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց համաբնույթ աշխատություններից։ Մեկնաբանական մյուս երկերը՝ «Մեկնութիւն Մատթէի» և «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», հեղինակը գրել է Դիոսկորոս Սանահնեցու պատվերով։ Նրա այս երկերը հետագայում իբրև դասագիրք կիրառվել են վանական դպրոցներում և վարդապետարաններում։ Գրել է նաև ճառագրական և ներբողական գործեր («Յաղագս Յովհաննու Մկըրտչի», «Ի խաչելութիւն Պետրոսի», «Ներբողեան ասացեալ ի սուրբ Կաթողիկէ եկեղեցի»)։ Հեղինակել է նաև տոմարական մի աշխատություն, որի մի հատված պահպանվել է Վարդան Այգեկցու«Արմատ հաւատոյ» դավանաբանական աշխատության մեջ։