Zark Foundation

Անդրանիկ Խաչատրյան

Անդրանիկ Խաչատրյան

Դերասան

Ծնվել է 1978թ. փետրվարի 24-ին, ՀՀ Արթիկ քաղաքում: Ավարտել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2004թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), «Էլի մեկ զոհ» (Միքայել), Մուրացանի«Ռուզան» (Բուրա-Նուին), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Կոմս Ռիչմոնդ) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում, «Որոգայթ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում: 2006թ-ից եղել է «Երիտասարդության կամք» հասարակական կազմակերպության մշակութային հանձնախմբի ղեկավարը: Արժանացել է պատվոգրերի ՀՀ և ԼՂ պաշտպանության նախարարությունների կողմից: