Zark Foundation

Անժելա Սարաֆյան

Անժելա Սարաֆյան

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. հունիսի 30-ին, Երևանում: Չորս տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բնակություն հաստատելով Լոս Անջելեսում։ Մանկուց զբաղվել է բալետով և նվագել է դաշնամուր։ 2008թ. ունեցել է կրկնվող դեր «USA Network» հեռուստաալիքի «Պարզ հայացքով» հեռուստասերիալում։ 2010թ. միացել է «Լավ տղաները» հեռուստասերիալի դերասանական կազմին, մարմնավորել է արտասովոր և սոցիալապես վատ վիճակի մեջ գտնվող Սամանտա Էվանսին։ 2012թ. մարմնավորել է Անիի կերպարը «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգական ֆիլմում։ 2016թ. մարմնավորել է Կլեմետնինա Պենիֆիտերի կերպարը «HBO» հեռուստաալիքի թողարկած «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալում։ Որպես հյուր-աստղ նկարահանվել է մի քանի հեռուստատեսային շարքերում, ինչպիսիք են՝ «Դատելով Էմիին», «Բաֆի-վամպիրի որսորդը», «Վահան», «Բաժանումը», «24 ժամ», «Սառը դեպք», «Ոչ մի տեղի հարավը», «Քրեական մտքեր», «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Նիկիտա», «Կապույտ արյուն» և «Մենտալիստը»։ Նկարահանվել է նաև «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» և «Հին ու բարի օրգի» և այլ ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը՝ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում, ով վամպիր Բենջամինի կինն է։ 2016թ. նկարահանվել է Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության (1915թ.) օրերի մասին: