Հանրագիտարան

ԱՆԺԵԼ-ԱՐԱՔՍԻ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Գում-Գաբուի Մեստուճյան, ապա՝ Դպրոցասեր տիկնանց վարժարաններում։ 1904թ. տեղափոխվել է Իտալիա։ Հաստատվել է Միլան քաղաքում: Իտալերեն գրել է մի շարք վեպեր, նաև մի սցենար կինոյի համար («Թրիեստի հովը»)։ Նրա «Ճերմակ մեխակներ» վեպը թարգմանաբար լույս է տեսել Կ.Պոլսում հրատարակվող «Հայ կին» պարբերականում: Հեղինակել է նաև «Արմէն-Պերճ», «Ժայռերուն վրայէն» և այլ երկեր: Մահացել է Միլանում: