Zark Foundation

Անի Զաքարյան

Անի Զաքարյան

Հաղորդավար

Ծնվել է 1987թ. մայիսի 5-ին, Հայաստանի Ջերմուկ քաղաքում: Դպրոց հաճախել է 1994թ., իսկ 1995թ-ից հաճախել է Ջերմուկ քաղաքի երաժշտական դպրոց: Սովորել է դաշնամուր և կիթառ: Մասնակցել է մարզային բազմաթիվ համերգների և երաժշտական փառատոների, ստացել է բազմաթիվ դիպլոմներ: 11 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան: 2004թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Ֆինանսաբանկային քոլեջ-հիմնադրամ: 2006-08թթ սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում, 2009-10թթ՝ «Քասթինգ Ստուդիա»-ի հաղորդավարական բաժնում, 2010-11թթ՝ նույն դպրոցի դերասանական բաժնում, 2011-15թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասան-հաղորդավարական բաժնում: 2013թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ «Բարի առավոտ» հաղորդման շրջանակներում վարել է 2 էջ՝ «Բարի հարցում» և «Ի լուր»: 2015թ. տեղափոխվել է «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Վարել է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդումը («Ապրեցեք երկար») և եղանակի տեսությունը: Որպես լուրերի մեկնաբան 2016-18թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, 2018-19թթ՝ «1in.am» կայքում, որտեղ վարել է նաև եղանակի տեսությունն ու հարցազրույցներ արել: 2019թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում որպես լուրերի մեկնաբան: 2020թ. ընդունվել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժին: Աշխատում է նաև «Dignisi» կոչվող՝ անշարժ գույքի առաջնային շուկայի վաճառքով զբաղվող մասնագիտացված կազմակերպությունում որպես արտաքին կապերի փոխտնօրեն: Դասավանդում է խոսքի վարպետություն: