Հանրագիտարան
ԱՆԻ ՔԱՎԱՖՅԱՆ
Ջութակահար
Ծնվել է 1948թ. մայիսի 10-ին, Ստամբուլում։ Նրա ծնողները եղել են ջութակահարներ և նվագել են Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում: 1955թ. Թուրքիայում` Կիպրոսի անկախության հետ կապված հակահունական ջարդերը (որոնք մասամբ ուղղված էին նաև հայ և հրեա բնակչության դեմ) դրդել են Քավաֆյան ընտանիքին թողնելու Թուրքիան, տեղափոխվել ԱՄՆ և բնակություն հաստատել Դիթրոյթում, որտեղ Անին, որ սկզբնական շրջանում դաշնամուր է սովորել, 1957թ-ից սկսել է ջութակի դասեր առնել` աշակերտելով Արա Ծերունյանին և Միշա Միշակովին։ 1966թ-ից ուսանել է Ջուլիարդում՝ Իվան Գալամյանի և Սալլի Թոմասի մոտ։ Առաջին ելույթը Քարնեգի հոլում կայացել է 1969թ., իսկ Փարիզում՝ 1973թ.։ Նույն թվականին շահել է Երիտասարդ կատարողների մրցույթը։ 1976թ. արժանացել է Էվերի Ֆիշերի մրցանակի։ Թեև իր երկացանկն ընդգրկել է հարաճանաչ դասական երկեր (Յ.Ս.Բախ, Վիվալդի, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Բրամս, Մենդելսոն, Դվորժակ և այլն), սակայն առանձնակի ճանաչվել է որպես քսաներորդ դարի երաժշտության կատարող և պրոպագանդիստ՝ Սամյուել Բարբեր, Բելա Բարտոկ, Ալբան Բերգ, Դմիտրի Շոստակովիչ, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Լեոնարդ Բերնսթայն, Էրիխ Քորնգոլդ, Հենրի Լազարով, Թոդ Մաքովեր և այլն։ Քանիցս հանդես է եկել որպես հատուկ իր համար գրված ստեղծագործությունների առաջին կատարող. Հենրի Լազարովի «Divertimento for Violin and String Orchestra» (կատարվել է Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի հետ), Թոդ Մաքովերի կոնցերտ «Forever and Ever»` կոմպյուտերացված ջութակի և նվագախմբի համար, Միշել Էքիզյանի «Red Harvest» (Բրուքլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ)։ ԱՄՆ-ում հայտնի է դարձել առանձնապես կամերային երաժշտության և նորագույն դասական երաժշտության բնագավառում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի նշանավոր նվագախմբերի հետ, Պիտսբուրգի, Միննեսոտայի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև Լոս Անջելեսի և Սենթ Փոլի կամերային նվագախմբերի հետ։ Հաճախ է մասնակցել (ելույթներով և ուսուցանությամբ) կամերային երաժշտության փառատոներին, ինչպես՝ Chamber Music Northwest, the Virginia Arts Festival, Sarasota, Great Lakes, OK Mozart, Music from Angel Fire։ Միայն 2008թ. ելույթներ է ունեցել ինը փառատոներում՝ Օրեգոնից մինչև Իտալիա։ Հանդես է եկել նաև որպես Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրված կոնցերտմայստեր։ 1980-ական թվականներին ուսուցանել է Մանհաթընի Երաժշտական դպրոցում և Մանիսի Երաժշտական քոլեջում, ինչպես նաև Քուինզ քոլեջում, Սթոնի Բրուքի և ՄքԳիլ համալսարաններում։ 1979թ-ից Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերության անդամ է։ Շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Հեռավոր Արևելքում։ 1998թ. ընկերների հետ հիմնել է «Տրիո դա Սալոյի» տրիոն, ինչպես նաև «Տրիտոն հորն տրիոյի» հիմնադիր անդամ է։ Հաճախ ելույթներ է ունեցել կլառնետահար Դեյվիդ Շիֆրինի և դաշնակահար Անդրե-Միշել Շուբի հետ։ Թավջութակահար Քարթըր Բրեյի հետ համատեղ հանդիսանում է Նյու Ջերսիի «Mostly Music» երաժշտական շարքի գեղարվեստական ղեկավարը։ Երեք անգամ առիթ է ունեցել լինելու Սպիտակ տան այցելուների թվում։ 1983թ-ից քրոջ՝ Իդա Քավաֆյանի հետ ելույթներ է ունեցել Քարնեգի Հոլում: Քույրերի դուետը հանդես է եկել (ինչպես մենահամերգներով, այնպես և տարբեր նվագախմբերի հետ) ԱՄՆ-ում` Դիթրոյթում, Կոլորադոյում, Թուսոնում, Սան Անտոնիոյում, Ցինցինատիում, ինչպես նաև ձայնագրել Մոցարտի և Սարասատեի ստեղծագործությունների իրենց համատեղ կատարումները: 2008թ. քույրերը Քարնեգի հոլում տված համերգով նշեցին իրենց` այդ դահլիճում ունեցած առաջին համատեղ ելույթի 25-ամյակը։ Ներկայումս Յեյլի համալսարանի Երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։ Կատարում է Ստրադիվարիուս 1736թ. գործիքով: