Հանրագիտարան

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1954թ. հունվարի 1-ին, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում։ Վաղ հասակից տեղափոխվել է Երևան: 1971թ. ավարտել է Երևանի Ն.Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ինստիտուտը դեռ չավարտած՝ գործուղվել է Հայաստանի Նոր Արտագերս գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդելու։ 1975-76թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1977թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ հրատարակչությունում որպես խմբագիր։ Շուրջ 13 տարի եղել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1989-90թթ վարել է նաև «Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության «Գոյամարտ» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով ակտիվ հեղինակ։ 1993թ-ից աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմ որպես հրատարակչական բաժնի վարիչ։ 1995թ-ից ղեկավարել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներ. եղել է արձանագրային-հրատարակչական բաժնի վարիչի տեղակալը, գրասենյակի ղեկավար, քարտուղարության պետի տեղակալը, 1998թ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենը, 2000թ-ից՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի հրատարակչական բաժնի վարիչը։ 1999թ. ստանձնել է ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» պատասխանատու քարտուղարի, 2003թ-ից՝ նաև գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։ 1989թ-ից դասավանդել է Երևանի տարբեր բուհերում։ 1985թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը» խորագրով, իսկ 2005թ. «Ռուս գրագետները և հայ իրականությունը (20-րդ դարի 10-ական թվականներ)» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Մի քանի գիտական խորհուրդների անդամ է, եղել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս, զեկուցումներով հանդես եկել հանրապետական բազմաթիվ գիտաժողովներում։ 1986թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ Խմբագրել է երկու տասնյակից ավելի գիտական ուսումնասիրություններ ու մենագրություններ։ Նրա անմիջական ղեկավարությամբ են ստեղծվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» (երկրորդ և երրորդ գումարումներ) մեծածավալ, պատկերազարդ, եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքերը։ Նրա գիտական հետազոտություններն ամփոփված են 8 մենագրությունում ու կազմած ժողովածուներում և 110-ից ավելի հոդվածներում ու հրապարակումներում, որոնք ընդգրկում են հայ-ռուսական պատմամշակութային փոխհարաբերությունների լայն շրջանակ, 20-րդ դարասկզբի հայ իրականության, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության (1915թ.) առավել քիչ ուսումնասիրված հիմնախնդիրների լուսաբանում։ Ռուս գրական-հասարակական, ռազմական գործիչների մասին գրել է մի շարք աշխատություններ՝ «Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը (1914-20թթ)» (1984թ.), «Ռուս գրագետները և հայ իրականությունը» (20-րդ դարի 10-ական թվականներ)» (1994թ., ռուսերեն), «Ալեքսանդր Կուլեբյակինը և Հայաստանը» (2003թ., ռուսերեն), «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս գրական գործիչների գնահատությամբ» (2003թ., ռուսերեն), «Բորիս Լազարևսկին Հայաստանի և հայ կանանց մասին» (2004թ.)։ Ներկայացրել է Հովհաննես Թումանյանի գլխավորած՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի կրած վնասները քննող հանձնաժողովի գործունեությունը՝ կազմելով «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին («Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» փաստաթղթերի և նյութերի ժողովածու)» գիրքը (2005թ.): 2006թ. հրատարակվել է նրա «Շիրվանզադեի հրապարակախոսական ժառանգությունից (1914-19թթ)», 2007թ.՝ «Տաճիկ կառավարությունը և իթթիհաթը մարդկության դատարանի առաջ» աշխատությունները: Գրականագետի գիտահետազոտական աշխատանքի մասն է կազմում նաև հայագիտության, հայ և ռուս գրական-մշակութային, հասարակական-քաղաքական մի շարք երևելի դեմքերի (Գ.Հովսեփյան, Ս.Մալխասյանց, Ս.Տեր-Հակոբյան, Ե.Օտյան, Պ.Մակինցյան, Կ.Միքայելյան, Լ.Լիսիցյան, Ի.Էրենբուրգ և շատ ուրիշներ) գործունեությանը վերաբերող արխիվային տարբեր բնույթի նյութերի (նամակագրություն, հուշեր, հոդվածներ և այլն) հրապարակումը։