Zark Foundation

Անուշավան Վարդանյան

Անուշավան Վարդանյան

Դրամատուրգ

21 մարտ, 1879 - 4 հունիս, 1954

Ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Եղել է պրոլետարական գրականության ներկայացուցիչներից։ 12 տարեկանից աշխատել է Թիֆլիսի մասնավոր արհեստանոցում, ապա՝ Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում։ 1919թ. տեղափոխվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920թ.)։ 1921-29թթ եղել է Երևանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-35թթ՝ Դիլիջանի առողջարանի տնօրենը, 1934թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, ապա՝ հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետը։ Գրել է «Անարխիստը» (1908թ.), «Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» (1916թ., նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին), «Բանդիտներ» (1924թ.), «Նախօրյակին» (1926թ.), «Ժողովը» (1926թ.), «Դանել աղա» (1926թ.), «Դիրքերում» (1931թ.), «Ազնիվ քաղաքացիներ» (1930թ.), «Ազդանշան» (1931թ.), «Կարմիր պարտիզաններ» (1937թ.), «Արաքսի ափին» (1940թ.), «Հերոսներ», «Հայրենասերներ», «Հայրենիքի կարոտը», «Ճակատի և թիկունքի միասնությունը», «Կովկասի դարպասների մոտ» (1946թ.) և այլ պիեսներ: Մահացել է Երևանում: