Հանրագիտարան

ԱՆՏՈՒԱՆ ՍԵՎՐՈՒԳԻՆ

Լուսանկարիչ

Ծնվել է Թեհրանում ռուսական դեսպանատանը՝ Վասիլ Սևրուգինի (ունի հայկական արմատներ) և արմատներով Ագուլիսցի Աչին Խանումի ընտանիքում: Իսկական ազգանունը հայտնի չէ, Սևրուգինը քաղաքական կեղծանուն է։ Հայրը եղել է ռուս դիվանագետ Թեհրանում, ով ձիարշավի ժամանակ մահացել է դժբախտ պատահարից։ Ընտանիքը տեղափոխվել է Վրաստան, որտեղ լուսանկարիչը ստացել է միջնակարգ կրթություն, սովորել է նկարչություն և զբաղվել է լուսանկարչությամբ: Լուսանկարիչ Դմիտրի Երմակովի ազդեցության ներքո տեղափոխվել է Պարսկաստան՝ ստեղծելու այդ երկրի կյանքի ու կենցաղի ֆոտովավերագրությունը։ Եղբոր Կոլյայի հետ մեկնել է Ադրբեջան, որտեղից անցել Քուրդիստան, Լորեստան։ 1883թ. եղբոր հետ միասին Թեհրանում հիմել է լուսանկարչատուն: Ամուսնացել է իրանահայ Լուիզա Գուրգենյանի հետ և ունեցել են 7 երեխա։ Նրա հաջողությունները գրավել են արիստոկրատիայի ուշադրությունը, և նրան հրավիրել են Նասր ադ Դին Շահի պալատ, որտեղ նա դարձել է պալատի բարձրաստիճան լուսանկարիչը և արժանացել «Խան» տիտղոսի։ Նրա աշխատանքները արժանացել են նաև միջազգային ուշադրության, որի արդյունքում Եվրոպայի էթնոգրաֆիկ թանգարանները ձեռք են բերել նրա դիմանկարչական գործերից իրենց գիտական հավաքածուն համալրելու համար։ Գերմանացի պատմաբան Ֆրիդրիխ Սարը պատվիրել է նրան ուղևորվել դեպի Պարսկաստանի հարավ և հարավ-արևմուտք ու լուսանկարել Աքեմենյան և Սասանյան ժայռերը և Նաքշե-Ռուստամի գերեզմանները։ 1908թ. հեղափոխության ժամանակ նրա լուսանկարչատունն ավերվել և ոչնչացել է։ 7000 լուսանկարներից պահպանվել են 2000-ը, որոնց մեծ մասը առգրավվել է Ռեզե-Շահ Փահլավիի կողմից։ Պահպանված 696 նեգատիվներ ցուցադրվել են Սմիթսոնյան ինստիտուտում։ Մահացել է երիկամների հիվանդությունից և թաղված է Թեհրանում։ 2015թ. Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է լուսանկարչի աշխատանքներով: