Հանրագիտարան

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1987թ.` ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Հայ միջնադարյան նամակը 4-11-րդ դարեր» թեմայով: 1988-91թթ աշխատել է Մ.Աբեղեանի անվան գրականության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1990-91թթ` «Նաիրի» հրատարակչությունում` որպէս թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992թ.` Ե.Չարենցիանվան գրականության և արվեստի պետական թանգարանում` որպես թանգարանի տնօրեն: 1993թ-ից անցել է դիվանագիտական գործունեության: Աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Հեղինակել է գրականագիտական աշխատանքներ՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաև արտասահմանյան մի շարք գրողների և եվրոպական գրականության խնդիրների մասին ուսումնասիրություններ, հոդվածներ, գրախոսականներ (Ա.Քամյու, Ֆ.Կաֆկա, Ֆ.Հյոլդեռլին, Գ.Թրակլ, Հ.Հեսսե, Ռ.Մուզիլ, Բ.Վիան, Ռ.Մ.Ռիլկե, Շ.Գեորգե և այլն)։ Թարգմանել և առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով հանրապետակական մամուլում հրապարակել է գերմանական, ավստրիական և ֆրանսիական մի շարք հեղինակների երկերից (Ֆ.Շիլլեր, Է.Մյորիկե, Գ.Թրակլ, Հ.ֆոն Հոֆմաննսթալ, Հ.Բրոխ, Ֆ.Վերֆել, Բ.Բրեխտ, Գ.Բենն, Մ.Ռոնցոնի, Վ.Հյուգո, Ա.Ռեմբո, Շ.Բոդլեր, Ա.Սամեն, Պ.Վալերի, Ա.Քամյու, Ս.Ժ.Պերս, Ժ.Կոկտո և այլք)։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ 1996թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակված գրքերից են՝ «Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ)» (մենագրություն, 1997թ.), «Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը» (2009թ.), «Երգերի գիրքը» (բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, 2013թ.), «Երգեր և վերքեր» (բանաստեղծությունների ժողովածու, 2014թ.), «Փորձեր և փորձություններ» (էսսեների ժողովածու, 2014թ.): 1999թ. Ավստրիայի նախագահի կողմից պարգևատրվել է «Ավստրիայի հանրապետության վաստակի ոսկե շքանշանով»: 2005թ. արժանացել է Ավստրիայի վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակին: