Zark Foundation

Աշոտ Գրաշի

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

9 մայիս, 1910 - 28 փետրվար, 1973

Աշոտ Գրիգորյան
Ծնվել է Բաքվում։ 1931թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1933-46թթ եղել է Բաքվի Վ.Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։ 1946թ. տեղափոխվել է Երևան։ 1935թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1934թ. լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մուտք»-ը: Հետագայում հրատարակել է «Ժողովրդի հետ» (1938թ.), «Քնարական» (1939թ.) ժողովածուները։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների բանաստեղծություններն ամփոփված են «Ռազմի քնար» (1942թ.), «Կռունկ» (1944թ.), «Իմ գարունը» (1946թ.) գրքերում։ Ժողովուրդների բարեկամությանը և նոր մարդու բարոյական կերպարի մարմնավորմանն են նվիրված «Եղբայրության աստղի տակ» (1949թ.), «Երգը թռչում է աշխարհով» (1952թ.), «Ծիածանի յոթ երգը» (1961թ.) և այլ ժողովածուներ։ 1965թ. հրատարակվել է նրա երկերի երկհատորյակը, 1968թ.՝ «Ու՛ր ես, սիրո մոլորակ», 1972թ.՝ «Արևի քույրը» գրքերը։ Մշակել է ժողովրդական խաղեր, արևելյան զրույցներ, նրա տեքստերով գրվել են երգեր։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։