Zark Foundation

Աշոտ Միրզոյան

Աշոտ Միրզոյան

Բեմանկարիչ

28 ապրիլ, 1913 - 17 հունվար, 1990

Ծնվել է Թավրիզում: 1938թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ 1938-45թթ եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1948-63թթ` Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը։ 1963թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963-77թթ` արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի վարիչ, 1978թ-ից` պրոֆեսոր)։ Ձևավորել է Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940թ.), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945թ.) բեմադրությունները, Վերդիի «Ռիգոլետտո» (1940թ.), «Օթելլո» (1942թ.), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1950թ.), «Դավիթ Բեկ» (1956թ.), Հարո Ստեփանյանի«Հերոսուհին» (1950թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1951թ.), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955թ.), Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (1956թ.), Անդրեյ Բաբաևի«Արծվաբերդ» (1957թ.) օպերաները, Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1961թ.) և այլն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: