Հանրագիտարան
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
Կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր
Ծնվել է Թուրքմենստանի Մարի քաղաքում։ 1927թ-ից բնակվել է Տաշքենդում։ 1937-43թթ սովորել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1954թ. ավարտել ժողովրդական գործիքների և դիրիժորական դասարանները: 1936-49թթ ղեկավարել է Համզայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժինը, ուր հիմնադրել է նոտայով ուսուցում։ Եղել է Ուգբեկստանի ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների աոաջին պրոֆեսիոնալ նվագախմբի կազմակերպիչներից, 1938-41թթ՝ գեղարվեստական ղեկավարը, 1943-58թթ՝ գլխավոր դիրիժորը։ Փոխադրել, գործիքավորել է 100-ից ավելի ստեղծագործություն։ 1948թ. Տաշքենդի կոնսերվատորիայում կազմակերպել է ժողովրդական գործիքների ֆակուլտետ, 1949թ-ից՝ ամբիոն, վարել է մի քանի գործիքների, 1953թ-ից՝ նաև դիրիժորության մասնագիտական դասարանները (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ 1935թ-ից վերակառուցել և կատարելագործել է ուզբեկական, ղրղզական, թուրքմենական և կարակալպակյան յոթ գործիքներ իրենց տարբերակներով (հավասարաչափ տեմպերացում, խրոմատիզացում, հնչունածավալի լայնացում, հնչման որակի բարձրացում), ստեղծել բազմաթիվ նոր տարատեսակներ (78 գործիք) և դրանց ընտանիքները, որոնք լայնորեն կիրառվում են միջինասիական հանրապետություններում։ Այս նվագարանների շնորհիվ միջինասիական ինքնագործ և պրոֆեսիոնալ գործիքային երաժշտության մեջ ներդրվել է բազմաձայնություն, գիտամեթոդական հիմքերի վրա դրվել ուսուցումը։ 1943թ. Տաշքենդի կոնսերվատորիայում հիմնել է ժողովրդական գործիքների հատուկ փորձարարական լաբորատորիա (ղեկավարել է մինչև 1958թ.), հավաքել արևելյան նվագարանների հարուստ հավաքածու (ավելի քան 800 նմուշ), որ գիտական կարևոր նշանակություն ունի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1950թ.՝ Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1973թ.՝ Կարակալպակյան Հանրապետության մշակույթիի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Տաշքենդում: