Հանրագիտարան

ԱՌԱՔԵԼ ՇՈՌՈԹԵՑԻ

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Ծնվել է Երնջակի Շոռոթ գյուղաղաքաղաքում։ Հայտնի է եղել նաև «Բոբիկ» անունով՝ բոբիկ շրջելու համար: 1648թ. ձեռնադրվել է Ֆահրապատի եպիսկոպոս: 1659թ. Փիլիպոս կաթողիկոսի կողմից նշանակվել է հայրենի Երնջակ գավառի Սբ. Կարապետ վանքի արքեպիսկոպոս և առաջնորդ։ Եղել է սրբակրոն անձ և անվանի քարոզիչ: Իրեն նվեր տված դրամները աղքատներին բաժանելու համար կոչվել է «անարծաթ վարդապետ»։ Հեղինակել է մի քանի տաղեր։ Հայրենի գավառում կատարել է մի շարք բարեգործական աշխատանքներ, կազմակերպել եկեղեցիների ու վանքերի նորոգման աշխատանքները։ Դասավանդել է Երնջակի Սբ. Կարապետ վանքի դպրոցում: Փիլիպոս կաթողիկոսին հաջորդած Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ 1679թ. մեկնել է Հռոմ` բանակցություններ վարելու, որտեղ էլ մահացել է և թաղվել Հռոմի Սբ. Մարիամ եգիպտացի եկեղեցում։