Հանրագիտարան

ԱՍՏՂԻԿ ՔԱՄԱԼՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է Երևանում: 1944-79թթ եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար, 1963-68թթ, միաժամանակ` Երևանի պիոներների պալատի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Նրա կատարմանը բնորոշ են եղել նուրբ քնարականությունը, հուզական անմիջականությունը, ժողովրդական երգի յուրովի մեկնաբանումը: Երկացանկում ընդգրկված են եղել հայ ժողովրդական և արդի կոմպոզիտորների երգերից: Հայտնի կատարումներից են՝ «Հերոս տղին», «Չկա մեկը», «Հարսի գանգատը», «Որքան ցանկացա», «Եկ, ինձնից մի փախչիր» և այլն: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: