Zark Foundation

Ավետիս Սարաֆյան

Ավետիս Սարաֆյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Էրոլ Սարաֆյան
Ծնվել է 1937թ. հունիսի 21-ին, Ստամբուլում: 1965թ. ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի ակադեմիան: Հեղինակել է Հակոբ Մնձուրու, Աշոտ Մադաթյանի, Հարություն Ամիրա Պեզճյանի, Հակոբ Պարոնյանի(Օրթագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում), Կարապետ և Սենեքերիմ Պալյանների (Պեշիքթաշի Սբ. Աստվածածին եկեղեցում), Մաթևոս Զարիֆյանիկիսանդրիները, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Կոմիտասի դիմանկարները, «Վարդանանց պատերազմ», «Խաղաղություն», «Կովկասցիներ» և այլ գեղանկարներ: Ունեցել է 7 անհատական ցուցահանդեսներ: 1972թ. արժանացել է Իսպանիայի կառավարության, 2001թ.՝ Վատիկանի պատրիարքարանի Գեորգ 2-րդ, 2002թ.՝ 1-ին կարգի Պատվո շքանշանների: