Հանրագիտարան

ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1970թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 2 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները: 1985-89թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Յուրի Պողոսյանի դասարանում: 1989-96թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Արա Բոգդանյանի և Արտաշես Մկրտչյանի դասարաններում` ավարտելով նաև ասպիրանտուրան սոլո-ջութակահար և կամերային անսամբլ մասնագիտություններով: 1991թ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ հիմնադրել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որի կազմով մասանկցել է բազմաթիվ փառատոների, շրջագայել եվրոպական մի շարք քաղաքներով: 1990-ականների սկզբին բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ համատեղ հիմնել է ռոք խումբ, որը հետագայում անվանվել է «Օկսենհեմ», որի կազմում այսօր նվագում է: 1994-96թթ մասնակցել է «Գաուդեամուս» երաժշտական փառատոներին: 1992թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես առաջին ջութակահար: 1997թ-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: 1995թ. Իտալիայում «Սերենադ» նվագախմբի կազմով մասնակցել է երաժշտական մրցույթ-փառատոնի և արժանացել մրցանակի: 2013թ. Արմեն Թորոսյանի, Սոնա Ազարյանի և Վահան Գրիգորյանի հետ համատեղ հիմնել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը: Նույն թվականին Գյումրիում, եռյակի կազմով մասնակցել է «Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ դասական և ռոք փառատոների: