Հանրագիտարան
ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրականագետ
Ծնվել է Թիֆլիսում: 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Կոմունիստ» թերթում: 1958թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1970թ-ից եղել է գրականության տեսության բաժնի վարիչը: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1979-88թթ՝ ՀԳՄ վարչության քարտուղարը: Նրա գրականագիտական հոդվածները տպագրվել են Հայաստանի և Ռուսաստանի գրական մամուլում: 1970թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1996թ.՝ ակադեմիկոսի կոչում: 1985թ. «Գեղարվեստական ոճի պրոբլեմները», «Գեղարվեստական ոճ և պատկերների կառուցվածքը» և «Գրական-գեղարվեստական կառուցվածքի վերլուծությունը» աշխատությունների համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1987թ.` «Պատվո շքանշանի» (Մոսկվա), ապա` ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրի: 2000-04թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: Հրատարակվել են նրա «Եղիշե Չարենց» (1959թ.), «Եղիշե Չարենցի պոեզիան» (1961թ.), «Գեղարվեստական ոճի պրոբլեմները» (ռուսերեն, 1966թ.), «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը» (ռուսերեն, 1974թ.), «Գրականությունը և տեսությունը» (ռուսերեն, 1976թ.), «Քննադատությունը և գրական պրոցեսը» (1979թ.), «Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը» (ռուսերեն, 1984թ.), «Ոճային որոնումները և գրական զարգացումը» (ռուսերեն, 1987թ.), «Գրական երկի ամբողջականությունը» (ռուսերեն, 2004թ.) աշխատությունները: 2003թ-ից դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռուսաց լեզվի ու գրականության և մշակույթի ամբիոնում: Եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտական խորհրդի, Հայաստանի թատերական գործիչների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ: Պարգևատրվել է ՌԴ Ա.Պուշկինի անվան մեդալով: Մահացել է Երևանում: