Հանրագիտարան

ԱՐԱՄ ԵՐԵՄՅԱՆ

Արձակագիր, գրականագետ, արվեստաբան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարզվան գավառում: Կրթությունն ստացել է Կալկաթայի մարդասիրական ճեմարանում, ապա ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1915թ-ից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ: 1925թ. այցելել է Հայաստան, աշխատել Երևանի պետական թանգարանում: 1926-27թթ խմբագրել է «Արվեստ» հանդեսը: 1929-33թթ եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբան-խմբագիրը: Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ: Աշխատակցել է «Մշակ», «Հորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերականների: Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920թ.), «Կասանդրա» (1949թ., «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959թ., «Մարմարա») գեղարվեստական գործերը, «Չարմահալի հայ ժողովրդական բանահյուսությունը» (2 հատոր, Վիեննա, 1923թ.) աշխատությունը և այլն: Ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Հարթուն օղլի» (1920թ.), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք` 1920-25թթ), «Աշուղ Ղուլ Հովհաննես» (1929թ.), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930թ.), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947թ.) գրքերը: Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927թ.), «Ռուսահայ թատրոնի պատմություն» (հատոր Ա, 1933թ., Վենետիկ), «Նոր Ջուղայի ԺԷ դարու որմնանկարչական հուշարձանը» (1942թ.), «Վանո Խոջաբեկյանի գրաֆիկ նկարների ժողովածու» (Թեհրան, 1943թ., Վենետիկ, 1955թ.), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1948թ.), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952թ.) աշխատությունները: Խմբագրել և հրատարակել է հայ նորագույն կոմպոզիտորների «Սևան» (1926թ.) երաժշտական ալմանախը, «Հայաստանի նկարիչների ալմանախ»-ը (1926թ.): Գրական գործիչներին է նվիրված նրա «Ավետիք Իսահակյան» (Բուենոս Այրես, 1956թ.), «Հակոբ Գույումճյան և իր գրականությունը» (Բոստոն, 1958թ.), «Կարապետ Սիտալ» (Ֆիլադելֆիա, 1957թ.), «Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյան» (Ֆրեզնո, 1957թ.) երկերը և այլն: Մահացել է Իրանի Բենդեր-Փեհլևի քաղաքում: