Հանրագիտարան

ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1979թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1995թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի նախագահը: Նկարչի երփնագրերին բնորոշ են ինքնատիպ գունազգացողությունը, ազատ և ցայտուն վերացարկումները: Գործերից են՝ «Կինը հովհարով» (1999թ.), «Հուշկապարիկ» (1999թ.), «Թատրոն» (2000թ.), «Կնոջ դիմանկար» (2001թ.), «Անվերնագիր» (2002թ.) և այլն: Մահացել է Վանաձորում: