Հանրագիտարան

ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Ծնվել է 1972թ. մարտի 14-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Սովորել է Վանաձորի երաժշտական դպրոցի կլարնետի բաժնում՝ Ռ.Ռիգանյանի, Ն.Եթիմյանի, Ս.Ռոստունու դասարաններում։ 1990-95թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1997թ. ավարտել է նաև ասպիրանտուրան։ 1993-2003թթ աշխատել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնում որպես շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։ Հեղինակել է օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործություններ, որոնցից են՝ Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1990թ., նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին), Պիես դաշնամուրի համար (1991թ., նվիրված Սվետլանա Բոյաջյանին), «Սկերցո և Հավերժ Շարժում» 2 դաշնամուրի համար (1992թ.), Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և կոնտրաբասի համար (1993թ.), «Գեղջկական պատկերներ» մենակատարների և երկսեռ երգչախմբի համար (1993թ., Կոմիտասի հիշատակին), Սիմֆոնիա կոնտրալտի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար (1995թ., հորաքրոջ հիշատակին), «Նարեկ» սիմֆոնիա-կանտատ № 1, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ և մանկական երգչախմբերի, երգեհոնի և 2 ձայներիզի համար (1998թ., կատարվել է 2000թ. «Վիեն մոդեռն» փառատոնում, Բրուքներ Լինց նվագախմբի կողմից), «Օրհնեցէք Տիրոջը» երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար (1999թ.), «Ես Ձայն զԱռիւծուն Ասէմ…» սիմֆոնիա-կանտատ № 2 (անավարտ), սոպրանոյի, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար (2000թ., համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վիեննայում և կատարվել Բրուքներ Լինց նվագախմբի, Սլովակիայի Ֆիլհարմոնիկ ակադեմիական երգչախմբի, Վիեննայի «Ամադեուս» մանկական երգչախմբի կողմից) և այլն: Արժանացել է «Կոմիտաս 125» հոգևոր և ժողովրդական երաժշտության մրցույթի երկրորդ մրցանակին՝ «Գեղջկական պատկերներ» ստեղծագործության համար։ «Նարեկ» ստեղծագործության համար 1999թ. արժանացել է Վիեննայի միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակին: 1998-99թթ արժանացել է «Դոյչ բանկ»-ի մշակույթի բաժնի թոշակի՝ Էդենկոբենի Հեռենհաուզում կոմպոզիտոր-ռեզիդենտության համար։ 1999թ. դարձել է ԱՄՆ-ում անցկացվող Ալեքսանդր Զեմլինսկի սիմֆոնիկ երաժշտության միջազգային մրցույթի ֆինալիստ: