Ծնվել է 1959թ. օգոստոսի 9-ին, ՀՀ Վեդի քաղաքում: 1979թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանը, 1985թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1986-89թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիբանան, Վրաստան, Բելգիա, Ռուսաստան): Աշխատանքներից են՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը Արարատում, Վեդիում, Երևանի Շ.Ազնավուրի հրապարակում տեղադրված մի շարք քանդակներ (ձի, ուղտ, կարիճ, միջատ, արջ) և այլն: 2002թ. արժանացել է «Վահագն» մրցանակի՝ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար: 2005թ. Սուրեն Տեր-Գրիգորյանի «Երկաթից ծնվածը» քանդակագործի արվեստի մասին պատմող ֆիլմը Փարիզում արժանացել է «Էպոնա» միջազգային փառատոնի Գրան Պրի մրցանակի: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: