Zark Foundation

Արա Գևորգյան

Արա Գևորգյան

Դերասան

Ծնվել է 1973թ. հուլիսի 3-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1994-95թթ աշխատել է Երևանի Մնջախաղի, 1998թ.` Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, 1998-99թթ` Համազգային, 1999-2003թթ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 2003թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Անվերջ վերադարձ» (Քաղաքացի), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Ըմբոստ), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մարդասպան), «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Հովհաննես), «Համլետ» (Քահանա), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Գիլիերմո), Ք.Բոյչևի «Գնդապետ թռչուն» (Կիրո), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Միլիցիոներ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Քահանա), «Մեծ լռություն» (Հակոբ) և այլն: 2003թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ դասավանդում է դերասանի վարպետություն: