Հանրագիտարան
Արա Շիրինյան
Ռեժիսոր
Ծնվել է 1957թ. հունիսի 13-ին, Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: 1994թ., 2000թ., 2004թ. վերապատրաստվել է Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կրթական զարգացման ակադեմիայի (AED) միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում: 1982-96թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես կրթական և մշակութային հաղորդումների ռեժիսոր, խմբագրության գլխավոր ռեժիսոր, այնուհետև՝ հեռուստատեսության ծրագրերի փոխտնօրեն: 1996-2003թթ աշխատել է է «Հայաստան» համահայկական հիմնադրամում որպես հանրային կապերի բաժնի գլխավոր ռեժիսոր: 2000թ-ից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն/Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի անդամ է: 2004-18թթ եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը: Դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Եղել է բազմաթիվ մրցույթների, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում: 2014թ-ից ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է: 2018թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 1999թ. եղել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրը: Նկարահանել է մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը մասնակցել են միջազգային կինոփառատոների, շահել մրցանակներ: 2000թ. «Շողակաթի» հոգևոր թեմաներով ֆիլմերի փառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2001թ. «Ինտերնյուս-Հայաստան» հասարակական կազմակերպության հետաքննական լրագրության ժանրի հեռուստաաշխատանքների մրցույթում «Մինասի առեղծվածը» ֆիլմի համար՝ առաջին մրցանակին: 2002թ. «Մերժվածները» ֆիլմի համար Կալգարիի (Կանադա) «Picture This» փառատոնում ստացել է մրցանակ, իսկ 2006թ. արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի: 2019թ. նշանակվել է Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ: