Zark Foundation

Արզո Արզումանյան

Արզո Արզումանյան

Դերասան

5 մայիս, 1897 - 22 հունիս, 1985

Արտաշես Արզումանյան
Ծնվել է Շուշիում: 1921թ. Բաքվից սկսել է բեմական գործունեությունը: 1929-49թթ աշխատել է Բաքվի թատրոններում, ապա` Թիֆլիսի և Ստեփանակերտի: 1956թ-ից եղել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան: Եղել է Վլադիմիր Լենինի առաջին դերակատարներից հայ բեմում (Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918-ին», 1940թ.): Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), «Մորգանի խնամին» (Մինթոև), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Բալաբեկ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Գ.Տեր-Գրիգորյանի «Ախ ներվեր, ներվեր» (Ջուլիկյան) ներկայացումներում: Դերերին բնորոշ էին սուր-կատակերգական և բնութագրական երանգները: 1968թ-ից խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Հանդիպում ցուցահանդեսի ժամանակ», «Հուշարձան», «Վերադարձ» և այլն: 1954թ. արժանացել է Ադրբեջանի, 1971թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):