Հանրագիտարան

ԱՐԹՈՒՐ ԱՔՇԵԼՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Վարդան Աճեմյանիստեղծագործական դասարանը: 2008թ. ընդունվել է Ժնևի Երաժշտական բարձրագույն դպրոց և տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ կատարելագործվել է հանրահայտ կոմպոզիտոր Միքաել Ժարրելի դասարանում (MA in Arts): Մի շարք հանդիպումներ է ունեցել կոմպոզիտորներ Ստեֆանո Գերվազոնիի, Պոլ Մեֆանոյի, Անրի Դյուտիյոյի, Աշոտ Զոհրաբյանի, Տիգրան Մանսուրյանի, Սոֆյա Գուբայդուլինայի և այլոց հետ: Մասնակցել է կանադական Domaine Forget և անգլիական Arditti քառյակի մասնագիտացված կուրսերին: Դարձել է մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր, որոնց թվում են` Ժնևի մրցույթի գլխավոր մրցանակը (2012թ.), Kiefer-Hablitzel մրցանակը (2012թ.), Գաուդեամուս միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմը (Հոլանդիա, 2010թ.), Յուրգենսոնի անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակը (Մոսկվա, 2010թ.), Pre-Art երրորդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակը (Ցյուրիխ, 2007թ.) և այլն: Համագործակցել է հանրահայտ երաժիշտների և անսամբլների հետ, ինչպիսիք են Arditti քառյակը (Անգլիա), Insomnio անսամբլը (Հոլանդիա), Contrechamps (Ժնև), Namascae (Նոշատել) և Nouvel Ensemble Moderne (Քվեբեկ) անսամբլները, դաշնակահարներ Արթուր Ավանեսովը, Հայկ Մելիքյանը և ուրիշներ: