Zark Foundation

Արթուր Քոչարյան

Արթուր Քոչարյան

Սաքսոֆոնահար

Ծնվել է 1996թ. հունիսի 30-ին, Երևանում: 2002-10թթ սովորել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում, 2010-13թթ՝ Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում: 2003-11թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, 2005-13թթ՝ սաքսոֆոնի (պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյան) դասարաններում: 2017թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնի սաքսոֆոնի դասարանը (պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան): 2019թ. ավարտել է նաև նույն դասարանի մագիստրատուրան: 2007թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթին և արժանացել առաջին կարգի դիպլոմի: 2008թ. մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված առաջին սաքսաֆոնահարների մրցույթ-փառատոնին, արժանացել առաջին կարգի դիպլոմի: 2009թ-ից անդամակցել է Վ.Սպիվակովի անվան հիմնադրամին: Նույն թվականին մասնակցել է Ուկրաինայում կայացած միջազգային արվեստի փառատոնին՝ «Արտեկ» միջազգային ճամբարում, ստացել է դիպլոմ: 2009-10թթ և 2012թ. մասնակցել է նաև Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին և արժանացել առաջի և երկրորդ կարգի մրցանակների: 2010թ. մասնակցել է չորրորդ Դելֆյան միջազգային երաժշտական խաղ-փառատոնին և արժանացել դիպլոմի: 2011թ. հանդես է եկել առաջին մենահամերգով: 2012թ. ունեցել է երկրորդ մենահամերգը Երևանի պետական կամերային երաժշտության տանը: 2013թ. հաղթող է ճանաչվել «Музыка за мир» երկրորդ նախագծում և համերգներով մեկնել Ռուսաստան. որպես մենակատար ելույթ ունեցել Տամբովի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ՌԴ վաստակավոր արտիստ Ֆ.Կորոբովի ղեկավարությամբ: 2014թ. մասնակցել է Բուլղարիայում անցկացվող «Солнечный берег» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրիի: 2015թ. «Музыка за мир» նախագծի շրջանակներում գալա-համերգներով մեկնել է Ռուսաստան և Բելոռուս, որտեղ որպես մենակատար համագործակցել է Եկատերինբուրգի, Կազանի, Մինսկի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ: 2017-19թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային-ջազ նվագախմբում որպես առաջին կարգի տենոր-սաքսաֆոնահար: 2016-20թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում որպես սաքսոֆոնի դասատու: 2019թ. Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ մեկնել է Սոչի և մասնակցել ջազային փառատոնի: 2019թ-ից համագործակցել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ: Նվագել է նաև բազմաթիվ երաժշտական խմբերում: 2021թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում, որպես սաքսոֆոնահար: