Zark Foundation

Արիստակես Սեդրակյան

Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

23 օգոստոս, 1845 - 10 նոյեմբեր, 1906

Արիստակես Մելիք-Առաքելյան
Ծնվել է Արևելյան Հայաստանի Խալֆալու գյուղում (այժմ՝ Թուրքիայում): Եղել է Էջմիածնի միաբանության անդամ, 1882թ-ից՝ եպիսկոպոս։ 1869-82թթ եղել է Երնջակի Սբ. Կարապետ, Էջմիածնի Սբ. Գայանե վանքերի վանահայր, 1867-1906թթ՝ Տաթևի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ, 1874-76թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1891-93թթ՝ տեսուչ։ Հետազոտել ու նկարագրել է հայոց պատմության ու մշակույթի հիշատակարաններ («Հնությունք հայրենյաց ի գավառին Երնջակու», 1872թ.)։ Եղել է հայկական բանահյուսության նմուշների («Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874թ.) առաջին հավաքողներից։ Քննության է առել 19-րդ դարի 1-ին կեսի հայագիտության և լուսավորական շարժման պատմության հարցեր («Հարություն Արարատյանի կեղծիքը», 1894թ., հրտ. Ա.Ե.Ս. ծածկանունով, «Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցիկենսագրությունը», 1898թ.)։ Աշխատություններ է նվիրել նաև հայոց եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը («Հայասաանյայց եկեղեցու պատկերահարգությունը», մասն 1, 1904թ., շարունակությունը լույս չի տեսել, «Ամուսնական խնդիրներ», 1891թ., «Քահանայական խնդիր», 1900թ.)։ Թողել է անտիպ հիշատակարաններ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ժամանակի հայ հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի ուսումնասիրության համար։ Հայերեն է թարգմանել Ա.Հաքստհաուզենի «Անդրկովկաս» (1872թ.) ուղեգրության՝ Հայաստանին վերաբերող մասերը և Ջոն Դրեպերի «Եվրոպայի մտավոր զարգացման պատմությունը» (1880թ.) աշխատությունը՝ կցելով ուշագրավ ծանոթագրություններ։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):