Հանրագիտարան

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչներ Ալեքսանդր Գրիգորյանի և Արփենիկ Ղափանցյանի որդին: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1987-94թթ եղել է «3-րդ հարկ» արվեստագետների խմբի հիմնադիրներից և անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզի «Լե Սենթ» պատկերասրահում (1991թ.), Երևանի Չարլի Խաչատրյան պատկերասրահում (1997թ., «Վատ կրոն») և Երևանի «Ականաթ գալերի» սրահում (2013թ., «Արմենիկյան երազանք»): 1997թ. նրա աշխատանքը ներկայացվել է Վենետիկի 47-րդ բիենալեում: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, որոնցից են` «Փակ քաղաք» հայ և ռուս արվեստագետների նախագիծ, «ՀայԱրտ» (1999թ., Երևան), «Adieu Prajanov: Ժամանակակից արվեստ Հայաստանից» (2003թ., Կունստհալե, Վիեննա), «On the edge» (2004թ., Սլովենիա, Լյուբլյանա), «d’Armenie» (2007թ., Քեմպեր) և «Progressive Nostalgia» Նախկին խորհրդային երկրների Ժամանակակից արվեստ, «On Geekdom» (2007թ., Բերակի թանգարան, Աթենք): 2013թ. եղել է Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի կուրատորը: 2005-16թթ դասավանդել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Լյուդվիգ Մուզեյումում, Ֆրիդման Ստոկերցի, Վիկի և Րաֆֆի Հովհաննիսյանների, Զիմերմանի և այլոց հավաքածուներում: Եղել է «ԱԻԿԱ-Հայաստան»-ի անդամ: Մահացել է Երևանում։