Հանրագիտարան

ԱՐՄԱՆ ԷԼԲԵՐՏ

Երգիչ, երգահան, շեփորահար

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում: Երգչուհի Արփինե Բեկջանյանի ամուսինն է: 1991թ. ավարտել է Երևանի Ս.Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1983-90թթ սովորել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի շեփորի դասարանում, 1991-96թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում: 1996-98թթ ծառայել է ՀՀ ԶՈւ նախագահական նվագախմբում: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային համերգների, փառատոների, մշակութային միջոցառումների, այդ թվում` Մոսկվայում հայկական մշակույթի տասնօրյակին, Առնո Բաբաջանյանի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, Արամ Սաթյանի, Էդգար Գյանջումյանի և այլոց հեղինակային երեկոներին, անհատական և հավաքական համերգների Գերմանիայում, Ֆրանսիայում, բազմաթիվ հեռուստահաղորդումների` «Երգ երգոց», «Երկու աստղ», «22:30 Ռետրո», «10-ից 10» հայ-վրացական նախագիծ, տարբեր տարիների ամանորի շոու-ծրագրեր և այլն: Հեղինակել է «Խոր Վիրապ» ռադիո բեմադրության, «Գրիգոր Լուսավորիչ», «Թափառում» ռոք օպերաների, «Արա Գեղեցիկ» թատերական ներկայացման, «Սպանություն 100 միլիոնով», «Հաշվարկ», «Մեռյալ հովիտ», «Հյուրանոց» ֆիլմերի երաժշտությունները, գործիքավորումը: Գործիքավորել և կատարել է մի շարք ճանաչված կոմպոզիտորների և հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում`Առնո Բաբաջանյանի, Արամ Սաթյանի, Ռոբերտ Ամիրխանյանի (միայն կատարում), Արթուր Գրիգորյանի, Պարույր Հայրիկյանի, Նարինե Առաքելյանի, Արմինե Հարությունյանի, Արթուր Նիկողոսյանի և այլոց: Գործիքավորել է բազմաթիվ ստեղծագործություններ ճանաչված երգիչ-երգչուհիների համար, այդ թվում` Արփինե Բեկջանյանի, Անահիտ Շարյանի, Վիգեն Ահարոնյանի, Շուշան Պետրոսյանի, Սոնա Շահգելդյանի, Լիանայի, Աննա Խաչատրյանի, Արման Աղաջանյանի և այլոց համար: Զուգերգով հանդես է եկել ճանաչված երգիչ-երգչուհիների հետ, այդ թվում` Սարգիս Մանուկյանի և «Էմփիրեյ» խմբի, Արմեն Ադամյանի, Աննա Խաչատրյանի, Սոնա Շահգելդյանի, Գոռ Սուջյանի, Թիկա Մախալդիանիի և այլոց հետ: 1992թ. երևանյան Երիտասարդ կատարողների մրցույթում արժանացել է Գրան Պրիի, 1994թ. «Ասուպ» մրցանակաբաշխությունում` «Ասուպ» մրցանակի` տարվա լավագույն դեբյուտի համար, 1995թ. Մոսկվայի երիտասարդ կատարողների միջազգային «Յալթա-Մոսկվա Տրանզիտ» հեռուստափառատոնում` 3-րդ մրցանակին և այլն: