Հանրագիտարան
ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է 1955թ. հունվարի 1-ին, Երևանում: Քանդակագործ Երեմ Վարդանյանի որդին է: 1973թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1989թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է դեկորատիվ-մոնումենտալ քանդակի, մանրաքանդակի բնագավառներում: Աշխատանքներից են՝ «Սումգայիթ» (շամոտ, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1988թ.), «Քավարանի դուռը» (Դանթեին նվիրված մրցույթի մրցանակ), «Դրախտի դուռը» (1996թ., բրոնզ, նույն մրցույթի ոսկե մեդալ) հարթաքանդակները, «Դիմակներ» բարձրաքանդակները (1982թ., բազալտ), «Դոն Կիխոտը և Սանչո Պանսան» (2000թ., բրոնզ), «Տրոյական ձի» (2002թ., բրոնզ), «Ադամն ու Եվան» (2004թ., բրոնզ) քանդակները, «Միմինո» հուշարձանը (2011թ., Դիլիջան, քանդակում անմահացել են Մհեր Մկրտչյանը, Եվգենի Լեոնովը և Վախթանգ Կիկաբիձեն): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոզանում (1991թ.), Լոս Անջելեսում (1993թ.), Փարիզում (1996-2002թթ): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, Ռավեննայի Դանթեի թանգարանում և այլուր: