Հանրագիտարան
ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դերասան, պրոդյուսեր
Ծնվել է 1973թ. մարտի 7-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` անգլերեն լեզվի մասնագետ և պատմաբան: 1992-94թթ խաղացել է Հայաստանի ՈւՀԱ լիգայում: Եղել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.) ֆիլմերի, «220 վոլտ» (1996թ.) հեռուստահաղորդման, «Կարգին հաղորդում» (2002-09թթ) հումորային նախագծի սցենարիստը և բազմաթիվ այլ նախագծերի հեղինակ ու սցենարիստ: Խաղացել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.) ֆիլմերում, «Հարևաններ» հեռուստասերիալում, մի շարք գովազդային և երաժշտական տեսահոլովակներում: Եղել է «TV նվեր» հաղորդման հաղորդավարը, «Նորութույներ» հումորային նախագծի հեղինակն ու հաղորդավարը: Տարբեր ժամանակ աշխատել է «FM 107» ռադիոկայանում` որպես գլխավոր խմբագիր և տնօրեն, ունեցել է հեղինակային հաղորդումներ: 2013թ-ից «Ռադիո Ջան» ռադիոկայանի տնօրենն է: