Zark Foundation

Արմեն Պուչինյան

Արմեն Պուչինյան

Դաշնակահար

Ծնվել է 2003թ. հունիսի 29-ին, Երևանում: Շեփորահար Լևոն Պուչինյանի որդին է: 2009-21թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում: Սովորելմ է նաև դաշնակահար Արմեն Բաբախանյանի մոտ: Վաղ տարիքից մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների և արժանացել առաջատար մրցասնակների: 2012թ. մասնակցել է Ա.Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթին, որտեղ արժանացել է Էդվարդ Միրզոյանի անվան հատուկ մրցանակի: 2013թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկրի կոչման, իսկ Թբիլիսիում կայացած Գաբունիայի անվան միջազգային մրցույթ-փառատոնին՝ 2-րդ մրցանակի: Նույն թվականին մասնակցել է նաև Յուրի Բաշմետի գլխավորությամբ կայացած «ԱՊՀ և Բալթյան երկրների 3-րդ մանկական երաժշտական ակադեմիա» փառատոնին: 2014թ. Թուրքիայում մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: 2015թ. «Мелодика Поколений» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Մոսկվայի Կրեմլի դահլիճում ելույթ է ունեցել ՌԴ նախագահական նվագախմբի հետ: 2014թ-ից եղել է Հայաստանի և ԼՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի անդամ: 2016թ. «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել ՀՀ կամերային նվագախմբի հետ: Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 2017թ. որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ (Ա.Բաբաջանյան «Նոկտյուրն»): 2017թ. և 2018թ. համերգային շրջագայության է մեկնել Ֆրանսիա և Շվեյցարիա: Վարպետության դասեր է վերցրել Լիոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեն Ժակունի, իտալացի դաշնակահար պրոֆեսոր Պ.Բագլիերի և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մոտ: 2018թ. համերգներով հանդես է եկել Վիեննայում և Զալցբուրգում, իսկ Նյու Յորքում մասնակցել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա-համերգին: 2019թ. մասնակցել է ՌԴ Դերժինսկ քաղաքում կայացած Խվիլիվիցակայայի անվան միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: Նույն թվականին մասնակցել է նաև «Նոր անուններ» 9-րդ փառատոնին, որի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով հայաստանյան պրեմիերա (Վ.Լյուտոսլավսկի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով»): 2019թ. մասնակցել է Կուալա Լումպուրի «Պուտրա» դաշնակահարների միջազգային մրցույթին ու արժանացել առաջին մրցանակին։ Իսկ ավելի ուշ մասնակցել է նաև Ռիգայի դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթին, որտեղ կրկին արժանացել է առաջին մրցանակին: 2020թ-ից «Artis Futura» ծրագրի անդամ և կրթաթոշակառու է: 2021-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես մենակատար: 2021թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2021թ. արժանացել է Դելֆյան Խաղեր մրցույթ-փառատոնի 3-րդ մրցանակին, Կլարա Շումենի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին: 2022թ. մասնակցել է «Եվրո Էլիտ» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրի մրցանակի, իսկ Լոնդոնի դասական երաժշտական մրցույթում՝ 1-ին մրցանակի: Նույն թվականին Փարիզում մասնակցել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցության 30-ամյակի միջոցառմանը, ապա որպես մենակատար հանդես է եկել Բուլղարիաի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ Թունիսի Ջերբա քաղաքում հանդես է եկել Ֆրանկաֆոնիաի շրջանակներում: 2023թ. մենահամերգներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ապա մասնակցել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնին, որտեղ արժանացել է Մարիա Գրացիայի անվան «Տարվա երիտարդ արտիստ» հավաստագրին: