Հանրագիտարան

ԱՐՇԱԿ ՉԻԼԻՆԿԱՐՅԱՆ

Մանկավարժ, հոգեբան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1893-97թթ մասնագիտացել է Ենայի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ Որպես ուսուցիչ և թեմական տեսուչ աշխատել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Շուշիում, Երևանում։ Տիգրան Ռաշմաճյանի և Ավետիք Իսահակյանի հետ կազմել է հայոց լեզվի «Դասընկեր» դասագիրքը (1-4-րդ դասարանների համար՝ առանձին-առանձին)։ Տիգրան Ռաշմաճյանի համահեղինակությամբ հրատարակել է «Ժողովրդական բնագիտական գրադարան»-ի վեց գիրք՝ «Կենդանիների բնազդն ու հասկացողությունը» (1896թ.), «Ընտանի կենդանիներ» (1897թ.), «Մեղուներ» (1897թ.), «Ուժեր» (1899թ.), «Մագնիսականություն» (1900թ.), «Էլեկտրականություն» (1902թ.)։ Որոշակի ներդրում ունի մանկավարժության ու հոգեբանության առաջավոր մեթոդները հայ դպրոցում արմատավորելու գործում։ Մահացել է Երևանում: