Zark Foundation

Արշավիր Շահխաթունի

Արշավիր Շահխաթունի

Դերասան

19 փետրվար, 1885 - 4 ապրիլ, 1957

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է թատերական գործիչ Վաղարշակ Շահխաթունյանի որդին: 1908-09թթ խաղացել է Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերության, ապա` Բաքվի մշակութային միության թատերախմբերում: 1913թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստա թատերական ստուդիա: 1913-14թթ նկարահանվել է Ա.Խանժոնկովի կինոֆիրմայում: Նկարահանվել է «Բելա», «Խանդ» «Կովկասի նվաճումը», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ ֆիլմերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ցարական բանակում, մինչև 1920թ.` Երևանի զինվորական պարետում: Վտարանդվել է Կ.Պոլիս, մասնակցել հայկական ներկայացումների, ապա անցել Բալկաններ, հետագայում հանգրվանել Փարիզում: Նկարահանվել է ֆրանսիական կինոյում, ճանաչվել առաջնակարգ դերասան և կինոգրիմի նոր սկզբունքների ստեղծող: Նկարահանել է «Անդրանիկ» ֆիլմը և կերտել գլխավոր դերը: Խաղացել է հայկական թատերախմբերի ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) և այլն: Մահացել է Փարիզում: