Zark Foundation

Արուս Բաբալյան

Արուս Բաբալյան

Երգչուհի

12 հունիս, 1893 - 11 մայիս, 1982

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի կինը: 1921թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության առաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։ 1930-35թթ եղել է Թբիլիսիի Կ.Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի կոնցերտմայստերը, 1927-36թթ՝ Ս.Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1947-54թթ դասավանդել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ Գրել է «Բիչեր Սթոուի», «Քեռի Թոմասի խրճիթը», «Բոռ» (ըստ Է.Վոյնիչի), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումների երաժշտությունը։ 1954թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: